Մանչեսթեր Սիթիի սեփականատերերը կարող են ձեռք բերել իտալական ակումբը

City Football Group-ը կարող է գնել իտալական «Պալերմոն». այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրը մանրամասնում է, որ նախնական բանակցությունները շարունակվում են։ «Պալերմոն» սնանկ է ճանաչվել 2019 թվականին և տեղափոխվել է Սերիա D։

Այժմ ակումբը C Սերիայի առաջատարների թվում է՝ պահպանելով Բ Սերիա դուրս գալու շանսերը։

City Football Group-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 10 ակումբ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին»:

City Football Group-ն այժմ ներառում է հետևյալ ակումբները՝

Մանչեսթեր Սիթի (Անգլիա),
Ժիրոնա (Իսպանիա),
Տրուա (Ֆրանսիա),
Լոմել (Բելգիա),
ՆԱԿ Բրեդա (Նիդեռլանդներ),
Նյու Յորք Սիթի (ԱՄՆ),
Մոնտեվիդեո Սիթի Տորկե (Ուրուգվայ),
Մելբուրն Սիթի (Ավստրալիա),
Մումբաի Սիթի (Հնդկաստան),
Սիչուան (Չինաստան),
Յոկոհամա Մարինոս (Ճապոնիա):

Իսկ ահա Բոլիվիան ներկայացնող Բոլիվարը համարվում է City Football Group-ի գործընկեր-ակումբը։