Սպեցիայի խաղացողը փոխարինվել է ականջօղի պատճառով

«Սպեցիայի» խաղացողը փոխարինվել է խաղադաշտ մտնելուց 10 րոպե անց` ականջօղի պատճառով։

Հարձակվող Մբալա Նզոլան փոխարինման է դուրս եկել Ա Սերիայի «Ինտերի» հետ խաղում (1:3) 60-րդ րոպեին։Մեկ րոպե անց մրցավար Ֆաբիո Մարեսկան նկատել է, որ անգոլացի ֆուտբոլիստը խաղում է ականջօղով։ Մրցավարն ասել է խաղացողին հեռացնել զարդարանքը։

Նզոլան մի քանի րոպե փորձել է հանել ականջօղը, սակայն չի կարողացել դա անել՝ անգամ ակումբի աշխատակիցների օգնությամբ։

Արդյունքում Նզոլան ցույց է տվել, որ չի կարողանում հանել ականջօղը։ «Սպեցիայի» մարզիչ Տիագո Մոտան ստիպված է եղել փոխարինել խաղացողին` փոխարինման դուրս գալուց 10 րոպե անց: