Արթուր Դալալոյանը՝ Ռուսաստանի չեմպիոն

Արթուր Դալալոյանը անհատական ​​բազմամարտում հաղթել է Ռուսաստանի մարմնամարզության առաջնությունում։

Դալալոյանը հավաքել է 163.229 միավոր և զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիրիլ Պրոկոպիևը (162,83), երրորդը՝ Վիկտոր Կալյուժինը (162,295):

Նշենք, որ Ռուսաստանի ևս երկու ուժեղագույն մարմնամարզիկներ՝ Նիկիտա Նագորնին և Դավիդ Բելյավսկին, բաց թողեցին մրցաշարը առողջական պատճառներով: