Բարսելոնայի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի վնասվածքի բնույթը։

19-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ պատասխան խաղի ընդմիջմանը` ազդրի հատվածում անհարմարության պատճառով:

Կատալոնական ակումբը հայտարարել է, որ Պեդրիի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի երկգլուխ մկանի պատռվածք։

Diario Sport-ը նշում է, որ այս վնասվածքի պատճառով նա բաց կթողնի մեկուկես ամիս և այդպիսով այլևս չի խաղա այս մրցաշրջանում։