Չեմ հասկանում, թե ինչու մինչև հիմա նա «Ոսկե գնդակ» չի ստացել. Աուրելիո

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ֆաբիո Աուրելիոն լրագրողներին ասել է, որ չի հասկանում, թե ինչու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռ չի ստացել «Ոսկե գնդակ»։

«Նա ունի հավակնություններ, որակ և տաղանդ, և այն, որ նա երբեք չի նվաճել «Ոսկե գնդակը», ճիշտ չէ: Նեյմարն ունի բոլոր պայմանները դրա համար, բայց ես չգիտեմ, թե ինչ է եղել։ Միգուցե նրա համար որոշ բաներ ավելի կարևոր են, քան ֆուտբոլը, չգիտեմ»,- մեջբերում բրազիլացի ֆուտբոլիստին Goal.com-ը։

Նա ենթադրել է, որ դրա մեղավորը կարող է լինել Նեյմարի գործունեությունը ֆուտբոլային դաշտից դուրս։

«Դուք տեսնում եք Ռոնալդուին, Մեսսիին, նրանք ամենաբարձր մակարդակի վրա են եղել 10-15 տարի, և խաղադաշտից դուրս խնդիրների մասին երբեք չենք լսել, բայց Նեյմարը միշտ ներգրավված է այդ ամենի մեջ»,- ավելացրել է Աուրելիոն: