Բարսելոնայի սպորտային տնօրենը հայտնել է, թե ով կլինի թիմի հիմնական հարձակվողը մյուս մրցաշրջանում

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին հաստատել է, որ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբի գլխավոր հարձակվողը, հայտնում է Diario Sport-ը:

«Հաջորդ տարի «9 համարը» Օբամեյանգն է, և այսուհետ մենք կհետևենք ցանկացած հնարավորության», – ասել է Ալեմանին:

Նա նաև մեկնաբանել է որոշ խաղացողների ապագայի հետ կապված անորոշությունը, որ «Բարսելոնան» դեռ չի երկարաձգել իրենց պայմանագրերը։

«Ես կարող եմ ձեզ միայն ասել` գլխավորն այն է, որ խաղացողները ցանկանում են մնալ: ​​Նրանք ցանկանում են լինել այստեղ, բայց կան տնտեսական հարցեր, ինչը հեշտ չէ, սակայն մենք համաձայնության կգանք»,- ասել է Ալեմանին։