Ռումենիգե. Կցանկանայի այդ 2 թիմերի դամակայությունը տեսնել

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հիշել է Չեմպիոնների լիգայի «Բավարիա»-«Լիվերպուլ» դիմակայությունը, հայտնում է Kicker-ը:

Թիմերը վերջին անգամ հանդիպել են 2018/19 մրցաշրջանի փլեյ-օֆֆում։ Անգլիայում խաղն ավարտվել էր 0։0 հաշվով, Գերմանիայում «Բավարիան» պարտվել էր 1։3 հաշվով։

«Ես շատ տխուր եմ «Բավարիայի» Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից դուրս մնալուց, քանի որ ցանկանում էի տեսնել, թե ինչպես են նրանք խաղում «Լիվերպուլի» դեմ: Նիկո Կովաչի ժամանակներից մենք «Լիվերպուլի» հետ ունենք մեր սեփական հաշիվները։ Այդ խաղերն ինձ համար դժվար մարսելի էին։

Այնպես որ, իմ ժամանակ էլ «Բավարիայի» համար միշտ չէ, որ ամեն ինչ լավ էր ընթանում, ես պետք է լուծեի 1-2 խնդիր։ Այժմ դա նոր ղեկավարության խնդիրն է»,- ասել է Ռումենիգեն։