Սալահը նշել է լավագույն դարպասապահներին, որոնց դեմ խաղացել է

Մոհամեդ Սալահը նշել է ամենաուժեղ դարպասապահներին, որոնց դեմ երբևէ խաղացել է.

«Ես չեմ կարող ընտրել մեկին, ուստի կնշեմ չորսին: Կասիլյաս, Բուֆոն, Ալիսոն, Նոյեր: Վստահ եմ, որ կան շատ այլ հիանալի դարպասապահներ, բայց այս պահին ես մոռացել եմ նրանց մասին:

Դժվար է որոշել, թե նրանցից որն է ավելի ուժեղ։ Երբ ես Իտալիայում խաղում էի Բուֆոնի դեմ, նա անհավանական էր: Այն զգացողությունը, որ ստանում ես, երբ խաղում ես նրա դեմ, աննկարագրելի է, հատկապես, երբ դուրս ես գալիս 1-ը 1-ի դիմաց: Կարիերան, որը նա կերտել է, հաղթելով ֆուտբոլում գրեթե ամեն ինչ, ապշեցուցիչ է»,- ասել է «Լիվերպուլի» հարձակվողը Sky Sports-ին:

Սալահը «Ռոմայում» հանդես գալու տարիներին առերեսվել է Բուֆոնի հետ: