Ռոման կրկնել է Ռեալի, Լիվերպուլի և Արսենալի ցուցանիշները

«Ռոման» վերջին հինգ տարում երրորդ անգամ դուրս եկավ եվրագավաթների խաղարկության կիսաեզրափակիչ։

2017/18 մրցաշրջանից սկսած` հռոմեացիները մասնակցել են Չեմպիոնների լիգայի (2018), Եվրոպայի լիգայի (2021) և Կոնֆերենցիաների լիգայի (2022) կիսաեզրափակիչներին։

Այս ընթացքում միայն երեք թիմ է հասել նմանատիպ արդյունքի՝ «Արսենալը» (Եվրոպա լիգայի 3 կիսաեզրափակիչ), «Լիվերպուլը» (Չեմպիոնների լիգայի 3 կիսաեզրափակիչ) և Մադրիդի «Ռեալը» (Չեմպիոնների լիգայի 3 կիսաեզրափակիչ)։

Կոնֆերենցիաների լիգայի 1/2 եզրափակիչում «Ռոման» կխաղա «Լեսթերի» հետ։