Վեսթ Հեմը 46 տարի անց հասնում է նման արդյունքի

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Վեսթ Հեմը» հաղթեց «Լիոնին» 3:0 հաշվով: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր` 1:1:

Այսպիսով, լոնդոնյան ակումբը 46 տարվա մեջ առաջին անգամ դուրս է գալիս եվրոպական մրցաշարերի կիսաեզրափակիչ։

1976 թվականին «Վեսթ Հեմը» դուրս եկավ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Անդերլեխտին» (2:4): Դա մինչ այս պահը եղել էր վերջին նման արդյունքը:

Անգլիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 հանդիպումներից հետո «մրճահարները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։