Մարադոնայի բժիշկները կարող են 25 տարով ազատազրկվել

Բժիշկները, որոնք հետևել են արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի առողջությանը, կարող են 25 տարով ազատազրկվել, հայտնում է AFP-ն։

Աղբյուրի համաձայն՝ դատախազությունը կասկածում է բժշկական խմբին, որը բաղկացած է եղել ութ բժշկից, որ այն հիվանդին մենակ է թողել առանց օգնության՝ ցուցաբերելով անփութություն։

Նրանք իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչը հիմք է հանդիսացել նման վախճանի:

Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում սրտի հանկարծակի կանգից։