Ագբոնլահոր. Սավիչը տիպիկ խուլիգան է. կհամարձակվե՞ր նա այդ նույնն անել այլ խաղացողների հետ

«Աստոն Վիլլայի» նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը մեկնաբանել է «Աթլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչի խաղը Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում։

Մադրիդյան ակումբի խաղացողը բախումների մեջ էր մտնում՝ սադրելով «Սիթիի» ֆուտբոլիստներին։

«Նա տիպիկ խուլիգան է: Նա ընտրեց Ֆոդենին՝ խաղադաշտի ամենափոքր խաղացողներից մեկին, ինչ-որ բան ուներ Գրիլիշի դեմ, չգիտեմ՝ ինչ էր, բայց նա տիպիկ խուլիգան է»,- ասել է Ագբոնլահորը։

Նախկին ֆուտբոլիստը հիշել է նաև անցյալի խաղացողներին և հարցրել, թե արդյոք Սավիչը ռիսկի կդիմի նույնն անել նրանց հետ:

«Դանկան Ֆերգյուսոն, Էմիլ Հեսկի, Ջոն Քարյու, Վենսան Կոմպանի. եթե այս խաղացողները լինեին խաղադաշտում, ես չեմ կարծում, որ Սավիչն իրեն նույն կերպ կպահեր: Նա կռվարար է, և կարծում եմ, որ դա ամոթ է»,- Ագբոնլահորի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: