Աթլետիկոյի երկրպագուները վիրավորել են Գվարդիոլային

Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուները «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի վերջնամասում վիրավորել են Պեպ Գվարդիոլային, հայտնում է լրագրող Միգել Դելանին:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին (0:0): Բայց երկու խաղերի արդյունքով անգլիական ակումբը` Անգլիայում տարած հաղթանակի շնորհիվ, անցավ կիսաեզրափակիչ՝ 1:0։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Գվարդիոլան առերեսվել է մադրիդյան երկրպագուների վիրավորանքին:

Դելանիի խոսքով` որը մարզադաշտում էր, ամբողջ «Վանդա Մետրոպոլիտանոն» մարզչի դեմ անպարկեշտ վանկարկումներ է հնչեցրել։ Այն հնչել է այսպես. «Անբարոյականի որդի, Պեպ Գվարդիոլա»: