Եվրոն շարունակում է զարմացնել. Շվեյցարիա-Իսպանիա խաղը շարունակվում է լրացուցիչ ժամանակում

ԵՎՐՈ-2020. Քառորդ եզրափակիչ

Իսպանիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում մրցում է Շվեյցարիայի ընտրանու հետ:

Խաղի հենց սկզբից իսպանացիները նետվեցին գրոհի, ինչի արդյունքում, արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Ալբայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ շվեյցարացի Դենիս Զաքարիայի ոտքին ու հայտնվեց դարպասում:

Շվեյցարացիները հետզհետե հավասարեցրին խաղը: 68-րդ րոպեին Շաքիրին խփեց պատասխան գոլը, իսկ 9 րոպե անց Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Ռեմո Ֆրոլերը:

Այսպիսով, խաղը շարունակվում է լրացուցիչ ժամանակում: