Լապորտա. Հուսով եմ գնալ ակումբ և նշել Բարսելոնայի հաղթանակը Լա լիգայում

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս ունի, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» կդառնա Իսպանիայի չեմպիոն:

«Ես մտածում եմ լիգայի մասին, հուսով եմ, որ մենք կկարողանանք հաղթել այն: Հուսով եմ՝ հուլիսի 7-ին կարող եմ գնալ «Լուզ դե Գաս» (դիսկո ակումբ Բարսելոնայում)՝ տոնելու հաղթանակը։

Ինձ մոտ ծիծաղ է առաջանում, երբ ասում են, որ մենք կգնենք այս կամ այն ​​հարձակվողին, երբ ունենանք լավագույնին՝ Անսու Ֆատիին։ Նա շուտ է ապաքինվում և մենք շատ գոհ ենք այս ընթացքից։

Ասում են՝ պատրաստ է, բայց պետք է ևս մի երկու շաբաթ սպասել, որ ամեն ինչ ամրապնդվի։ Մենք ցանկանում ենք, որ Անսուն նորից խաղա ու ցուցադրի իր ամբողջ տաղանդը»,- «Բարսելոնայի» նախագահին է մեջբերում Marca-ն:։

«Բարսան» մրցաշարային աղյուսակում «Ռեալին» զիջում է 12 միավորով, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: