Աթլետիկոյի վատ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Աթլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0) ` (առաջին խաղը՝ 0:1):

Մադրիդյան ակումբը մրցաշարում իր տնային առանց հաղթանակների շարքը հասցրեց 8 հանդիպման (5 ոչ-ոքի, 3 պարտություն):

Վերջին անգամ «հնդկացիները» ՉԼ-ում սեփական հարկի տակ հաղթել են 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ «Զալցբուրգ»-ին, 3:2 հաշվով: