Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն «Ռեալ»-«Չելսի» խաղից հետո զրուցել է Լուկա Մոդրիչի հետ։
«Ոչինչ բաց չթողեցինք, հիանալի հանդիպում էր: Մոդրիչը փոխեց այդ խաղը։ Նա ամեն ինչ արեց։ Յուրօրինակ ու միևնույն ժամանակ տարօրինակ հանդիպում էր։ Թվում էր, թե «Չելսին» վերահսկում է խաղը, բայց հետո ամեն ինչ փոխվեց: Զգացողություն կար, որ կարող ենք տեսնել 11 մետրանոց հարվածաշար:
Մոդրիչն ու ես միմյանց վաղուց ենք ճանաչում։ Ուրախ էի տեսնել նրան, նա հանճարեղ խաղացող է։ Մենք կարճ զրուցեցինք։ Նա թեթևացած շունչ քաշեց, քանի որ գիտեր, որ իրենք խնդիրներ ունեին:
Ես ասացի նրան. «Ահա, դու ամեն ինչ ինքդ ես արել. ուղղակի վայելիր»,- «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստի խոսքերն է հայտնում Football Italia-ն: