Կառլոս. Թոփ ակումբները պետք է նրա վրա խաղադրույք կատարեն

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կիսվել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի մասին իր կարծիքով։

«Դիբալան համաշխարհային կարգի խաղացող է։ Թոփ ակումբները պետք է խաղադրույք կատարեն նրա վրա: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում այդ մարդկանց մտքում։ Դիբալան հիանալի հարձակվող է: Ինչպես ասում են Պորտուգալիայում` նրա համար դուռը միշտ պետք է բաց լինի»,- Կառլոսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յուվենտուսը» հաստատել էր, որ Դիբալան ամռանը պայմանագրի ավարտից հետո կլքի թուրինյան ակումբը։

Դիբալան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում 28-ամյա արգենտինացին մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: