Մաքմանաման. Այդ փոխանցումը կարելի է ողջ օրն անվերջ նայել

Սթիվ Մաքմանամանը և Ջո Քոուլը գնահատել են Լուկա Մոդրիչի գոլային փոխանցումը «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» խաղում:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Արքայական ակումբը պարտվում էր «ազնվականներին», երբ խորվաթ կիսապաշտպանը ոտքի արտաքին մասով փոխանցում կատարեց Ռոդրիգո Գոեսին, որն էլ խփեց լրացուցիչ ժամանակ տեղափոխող գնդակը:

«Մոդրիչի այս փոխանցումը կարելի է նայել ամբողջ օրը։ Պարզապես նայեք դրան: Ասում եմ՝ նայիր։ Մոռացեք հարվածի մասին, որը կատարվեց : Այստեղ ամեն ինչ վերաբերում է փոխանցմանը», – ասել Մաքմանամանը:

Ջո Քոուլն ավելացրել է. «Հիանալի փոխանցում: Դա այն է, ինչ կարող են անել որակյալ խաղացողները»,- հայտնում է Daily Mail-ը: