Նագելսմանը անհարգալից վերաբերմունք դրսևորեց Բավարիայի գոլից հետո. Պարեխո

Իսպանական «Վիլյառելի» կիսապաշտպան Դանի Պարեխոն Յուլիան Նագելսմանին մեղադրել է «Վիլյառեալի» նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

«Երբ «Բավարիան» գոլ խփեց և հասավ «Վիլյառեալին», նրանց մարզիչը, որին ես չեմ ճանաչում, անհարգալից վերաբերմունք դրսևորեց մեր ակումբի նկատմամբ՝ ասելով, որ ցանկանում էր, որպեսզի ամեն ինչ որոշվեր առաջին խաղում։

Սա անհարգալից վերաբերմունք է։ Երբեմն օդում թքելը կարող է կեղտոտել դեմքդ»,- Movistar Plus-ին ասել է իսպանացի կիսապաշտպանը:

Իսպանական ակումբն առաջին խաղում հաղթել է 1:0 հաշվով, իսկ պատասխան խաղն ավարտվել է ոչ-ոքի (1:1): Ընդհանուր արդյունքով «Վիլյառեալը» դուրս թողեց «Բավարիային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: