Ռոնալդո. Նա արժանի է «Ոսկե գնդակին»

Աշխարհի կրկնակի չեմպիոն և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն լրագրողներին ասել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»:

Նա արժանի է «Ոսկե գնդակին», ես տարիներ շարունակ խոսել եմ այդ մասին և ինձ քննադատել են, բայց նա արժանի է դրան, նա հիանալի հարձակվող է»,- «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Italia-ն։

Մադրիդյան ակումբի հարձակվողն իրեն լավ է դրսևորել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Չելսիի դեմ խաղում։ Երկու խաղում ֆրանսիացին չորս գոլ է խփել։

Բենզեման այս մրցաշրջանում Արքայական ակումբի կազմում մասնակցել է 38 հանդիպման և դարձել 38 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: