Դա անօրինական է. դա ինձ ստիպեց կորցնել ձայնս. Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացել է Լուկա Մոդրիչի գոլային փոխանցումով «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» խաղում։

Մադրիդյան ակումբը 0:3 հաշվով զիջում էր լոնդոնցիներին, երբ խորվաթ կիսապաշտպանը ոտքի արտաքին մասով փոխանցում կատարեց Ռոդրիգո Գոեսին: Այս գոլը թույլ տվեց «Ռեալին» հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

«Լուկա Մոդրիչի այս փոխանցումն է պատճառը, որ ես կորցրի ձայնս։ Դա անօրինական է։ Ես գոռացի. «Լուկա, Մուկա, ինչ էլ լինի նրա անունը»։ Ֆենոմեն»,- ասել է Ֆերդինանդը Sky Sports-ին: