Ռոնալդո. Բարսելոնայի նախագահը զանգահարեց և ասաց, որ համագործակցությունն անհնար է շարունակել

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն հիշել է «Բարսելոնայից» «Ինտեր» տեղափոխությունը:

Բրազիլացի հարձակվողը 1997 թվականին է կատալոնական ակումբից տեղափոխվել միլանյան թիմ և հանդես է եկել այնտեղ մինչև 2002 թվականը:

«Ես պայմանավորվածություն ձեռք բերեցի պայմանագրի երկարաձգման շուրջ «Բարսելոնայի» հետ, բայց չորս օր անց նախագահը զանգահարեց ինձ և ասաց, որ անհնար է շարունակել համագործակցությունը։ Նա ինձ ասաց, որ կարող եմ բանակցել այլ թիմերի հետ։

«Ներաձուրիները» արագ արձագանքեցին՝ վճարելով պայմանագրով հրաժարագնի չափը: Իտալիայի առաջնությունն այդ տարիներին իսկապես լավագույնն էր աշխարհում»,- ասել է Ռոնալդոն Sky Italia-ին։