Բենզեմային 3 գոլ է պակասում Ռոնալդուի ռեկորդին հասնելու համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» հետ պատասխան խաղում (2:3)։

Այժմ ֆրանսիացին ընթացիկ մրցաշարի փլեյ-օֆֆում ունի 7 գոլ։

Չեմպիոնների լիգայի մեկ փլեյ-օֆֆի գոլերի ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է, որը 2017 թվականին Մադրիդի «Ռեալի» կազմում 10 գոլ է խփել։

Երկրորդ տեղը 8 գնդակով զբաղեցնում է Լիոնել Մեսսին։ Երրորդ տեղում Բենզեման և Նեյմարն են 7-ական գնդակով: