Մենք Ռեալն ենք. մեզ մանկուց սովորեցնում են, որ երբեք պետք չէ հանձնվել. Նաչո

Մադրիդի «Ռեալի» պաշտւպան Նաչոն մեկնաբանել է Արքայական ակումբի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը.

Մադրիդյան ակումբի պաշտպանը խոսել է Չելսիի դեմ 1/4 եզրափակիչի պատասխան խաղից հետո.

«Ուղղակի անհավանական է: Այդ հիանալի երեկոներից մեկը «Սանտյագո Բեռնաբեուում»։ Այս դիմակայությունը շատ բարդ ստացվեց։ Շատ բան նման էր ՊՍԺ-ի հետ վերջին խաղի ճակատամարտին։ Երբ «Բեռնաբեուում» նման երեկո ես ապրում, քո մարմնով սարսուռ է անցնում:

Մենք պետք է աշխատենք շատ ասպեկտների վրա, հատկապես հանդիպումների մեկնարկային րոպեների վրա։ Բայց սա «Ռեալ Մադրիդն» է. մեզ մանկուց սովորեցնում են, որ երբեք չպետք է հանձնվել»,- ասել է Նաչոն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին: