Հիմա ես ոչ մի պատճառ չունեմ հավատալու, որ կարող եմ տիտղոսը նվաճել. Ֆերստապեն

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը վստահ է, որ չի պաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2022 թվականին։

Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոնն անհատական ​​հաշվարկում զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Բահրեյնում և Ավստրալիայում շարժիչի խնդիրների պատճառով մրցավազքերից դուրս մնալուց հետո Մաքսը հինգ միավորով հետ է թիմակից Սերխիո Պերեսից և 46 միավորով զիջում է Ֆերարիի ավտոարշավորդ ու անհատական վարկանիշային աղյուսակի առաջատար Շառլ Լեկլերին:

«Հիմա ես ոչ մի պատճառ չունեմ հավատալու, որ կարող եմ տիտղոսը նվաճել։ Այո, մրցաշրջանի ավարտին դեռ երկար ժամանակ կա` մնացել է 20 մրցավազք, բայց ենթադրում եմ, որ ինձ պետք է 45-ը՝ հնարավորություն ստանալու համար, տարբերությունը մեծ է: 46 միավոր … «Ռեդ Բուլը» պետք է ավելի արագ ու հուսալի լինի: Հիմա չեմ մտածում տիտղոսի մասին.

Մեր մեքենան պարզապես բավականաչափ լավը չէ՝ թե՛ հուսալիության, թե՛ հավասարակշռության առումով: Ես չեմ զարմանում, քանի որ մենք ճիշտ ճանապարհը չենք գտել։ Եվ կարծես թե խնդիրների ակնհայտ լուծում դեռ չկա, ուստի առջևում շատ աշխատանք կա անելու: «Ֆերարին» շատ առումներով ավելի ուժեղ է»,- Ֆերստապենի խոսքերն է փոխանցում AD.nl-ը: