Երբ մեզ Անչելոտին էր մարզում, հանդերձարանում երբեմն քաոս էր տիրում. Լամ

«Բավարիայի» նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է Կառլո Անչելոտիի մարզչական կարիերայի ընթացքում թիմում տիրող մթնոլորտի մասին։

«Այն ժամանակ, երբ նա մեզ մարզում էր, հանդերձարանում երբեմն քաոս էր տիրում, – գրել է Լամը The Guardian-ի իր սյունակում:

Լամին հատկապես ցնցել է մարզչի վերաբերմունքը կարգապահության նկատմամբ։

«Անչելոտին պետք է կարգապահություն ապահովեր: Նրան տրվել էր հինգ կետանոց ցուցակ, որոնց վրա մենք՝ խաղացողներս, պետք է ուշադրություն դարձնեինք։ Դրանք կարգապահությանը վերաբերող հրահանգներ էին:

Լամի խոսքով՝ Անչելոտին ընդհանրապես չի ցանկացել անել այդ կետերը, սակայն ստիպված է եղել համաձայնվել։

«Նա հանդերձարանում կանգնեց թիմի առջև, նայեց թղթի կտորին և ասաց. «Ես խորհրդի կողմից հրահանգ ունեմ կարդալ ձեզ համար այս ցուցակը»: Սա իմ պարտականությունների մեջ չէ, ես չեմ մարզում երիտասարդական թիմը, բայց եթե ղեկավարությունն ուզում է, որ ես դա անեմ` ես կանեմ»,- մեջբերել է իտալացի մարզչի խոսքերը «Բավարիայի» նախկին պաշտպանը: