Ես նրան մեկ շիշ լավ գինի պետք է տամ ի նշան շնորհակալության. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարիզչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Լիոնել Մեսսիի հետ աշխատելու հիշողություններով.

Ի՞նչ է նշանակում Մեսսին Ձեր կարիերայի համար:

-Ամեն ինչ, ամեն ինչ: Նա իմ ծնողներից ուժեղ է, ինձ մրցունակ դարձրեց։ Նա գիտի, որ այնտեղ [Բարսելոնայում] կային մի խումբ հիանալի խաղացողներ, ովքեր օգնել են իրեն: Ես խոսում եմ այն ​​ժամանակների մասին, երբ մենք միասին էինք:

Ես միշտ ասում եմ՝ այնտեղ շատ աստղեր կային, և մի պահի, բոլորի համար կատարյալ ձևով , մենք բոլորս այնտեղ էինք միաժամանակ, դա պետք է տեղի ունենար։ [Մեսսին] տասը համարով, իրենց լավագույն տարիքում` Անդրեսը [Ինյեստան], Չավին, Պույոլն էին, կատարյալ վետերաններ, որոնք կատարեցին իրենց դերը… Նրանց միջև ձևավորված քիմիան կյանքում մեկ անգամ է լինում:

Մենք շատ բան ենք հաղթել, առանց նրա էլ կհաղթեինք։ Բայց այդքան` անհնար է։ Ժամանակի ընթացքում ես սկսեցի Մեսսիին համեմատել Մայքլ Ջորդանի հետ:

Ես միշտ ասել եմ, որ նա բոլորին «Բարսելոնայում» ավելի լավն է դարձրել։ Ես պետք է նրան մի շիշ գինի տամ, քանի որ նրա շնորհիվ ես կարողացա լավ պայմանագրեր ձեռք բերել, և ես դեռևս մեկ շիշ լավ գինի եմ պարտական ​​որպես շնորհակալություն»,- ասել է Գվարդիոլան Telemundo-ին: