Բարսելոնան նոր առաջարկ կանի Ատլետիկոյի ֆուտբոլիստին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր առաջարկ կանի Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսի համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ֆելիքսը Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել 2019 թվականին Լիսաբոնի «Բենֆիկայից»: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա պորտուգալացին Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել էր, որ իրեն դուր է գալիս պորտուգալացի ֆուտբոլիստի խաղը։