Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հավասարեցրել է հաշիվը Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Հունգարիայի դեմ խաղում (1-1):
Այս գոլը 7-րդն էր հարձակվողի համար Եվրոպայի առաջնություններում։ Այս կերպ Գրիզմանը դարձավ 4-րդ ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուից (11), Միշել Պլատինիից (9) ու Ալան Շիրերից (7) հետո, որոնց հաջողվել է 7 կամ ավելի գոլ խփել Եվրոյում։
Ֆրանսիայի հավաքականը 16 խաղի ընթացքում առաջին անգամ էր պարտվում ընջմիջումից հետո։