Թանկյանը կոչ է արել մասնակցել ստորագրահավաքին՝ Եվրո-2020-ի՝ Բաքվի խաղը չեղարկելու համար

Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն ՈՒԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել Եվրո-2020-ի խաղը Բաքվում, քանի դեռ այնտեղ հայ ռազմագերիներ են պահվում․

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ իրականացնի, իսկ հետո միջազգային միջոցառում անցկացնի, կարծես՝ ոչինչ չի էլ եղել։ Մարզադաշտը, որտեղ կայանալու է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի հանդիպումը, քիչ հեռու է գտնվում խայտառակ ռասիստական հաղթանակի զբոսայգուց, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու առկա են հայերի ռասիստական ծաղրանկարները»,- գրել է Թանկյանը։

Նա կոչ է արել Change.org կայքում մասնակցել ստորագրահավաքին` հետևյալ հղումով։

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի Չեխիա-Դանիա հանդիպումը Բաքվի Օլիմպիական մարզադաշտում նախատեսվում է անցկացնել վաղը՝ հուլիսի 3-ին։ Խաղի մեկնարկը 20։00-ին։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: