Անչելոտին խոսել է Իտալիայի հավաքականը գլխավորելու մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Իտալիայի հավաքականում աշխատելու մասին հարցին.

«Երբեմն մտածում եմ այդ մասին։ Ես հնարավորություն ունեցա 2018թ: Բայց ես պետք է անկեղծ լինեմ, ինձ դուր է գալիս ամենօրյա աշխատանքը, ոչ միայն խաղերը։ Ես ունեի մարզիչ, ով ասում էր, որ մարզչի աշխատանքը լավագույնը կլինի, եթե հանդիպումներ չլինեն։ Այդպես չէ, հանդիպումները հնարավորություններ են տալիս, ինչպես «Չելսիի» դեմ, թեև երբեմն տանջվում ես։

Բայց ամենօրյա աշխատանքը իմ գործն է։ Քանի դեռ սա չի փոխվել, ես չեմ մարզելու ազգային հավաքականը։ Իտալիայի հավաքականի փորձը 1994 թվականի Աշխարհի առաջնությունում տպավորիչ էր, բայց ես չեմ ցանկանում աշխատել տարվա մեջ միայն երեք օր», իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։