TVP Sport. Լևանդովսկին Բարսելոնայի հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է TVP Sport-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը , Լեհաստանի հավաքականի ավագը համաձայնեցրել է կատալոնացիների հետ պայմանագրի կետերը։

Խոսքը եռամյա բազմամիլիոնանոց պայմանագրի մասին է, հայտնում է Interia Sport-ի լրագրող Սեբաստիան Ստասևսկին։

33-ամյա հարձակվողը մյունխենյան ակումբի ղեկավարությանը հայտնել է ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու իր որոշման մասին։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Հաղորդվում է, որ «Բավարիան» Լևանդովսկու համար պահանջում է 65 միլիոն եվրո, բայց գումարը կարող է ավելի ցածր լինել, եթե ներառվեն այլ խաղացողներ: