Կազեմիրո. Մենք նրանց չենք հավատում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղի մասին իր թիմի տրամադրվածության մասին։

«Վաղը շատ ծանր խաղ է լինելու. Մենք չենք հավատում Տուխելին, որը առաջին խաղից հետո ասաց, որ «Չելսին» շանս չունի։ Չպետք է թուլացնենք զգոնությունը ու պետք է խաղին նվիրվենք ամբողջությամբ:

Վաղը մեզ անհրաժեշտ է տնային տրիբունաների աջակցությունը»,- ասել է բրազիլացին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Սթեմֆորդ Բրիջում» կայացած առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»: Պատասխան հանդիպումը կկայանա «Սանտյագո Բեռնաբեուում» ապրիլի 12-ին` Երևանի ժամանակով 23:00-ին։