Իտալական 3 ակումբ կփորձի ձեռք բերել Յունայթեդի ֆուտբոլիստին

«Յուվենտուսը», «Միլանը» և «Ռոման» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդիի անվճար տրանսֆերով, հայտնում է Mirror-ը:

Ջեսի Լինգարդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ, և հարձակվողը գրավում է բազմաթիվ ակումբների ուշադրությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և «Նյուքասլը»: Սպասվում է, որ Լինգարդը կպահանջի շաբաթական 150 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ, գորւմ է աղբյուրը:

Նշվում է նաև, որ ինքը՝ խաղացողը, կցանկանար կարիերան շարունակել «Վեսթ Հեմում», որտեղ նախկինում հանդես էր գալիս վարձավճարով։

Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանի և Քրիս Սմոլինգի հետ` Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: