Չելսիի ֆուտբոլիստը չի մասնակցի Ռեալի դեմ պատասխան խաղին

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի օգնի լոնդոնյան թիմին Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 28-ամյա բելգիացին դեռ պետք է ապաքինվի կրնկի վնասվածքից, որի պատճառով Ռոմելուն բաց թողեց Պրեմիեր լիգայի խաղը «Սաութհեմփթոնի» դեմ: Լուկակուն վստահաբար չի օգնի «ազնվականներին» Արքայական ակումբի հետ պատասխան խաղում։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։ Առաջին խաղում «Ռեալը» հաղթանակի էր հասել 3։1 հաշվով: