Շիկին մեկ գոլ է անհրաժեշտ՝ Բարոշի ռեկորդը կրկնելու համար

Չեխիայի ազգային հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը կարող է դառնալ Եվրոպայի առաջնություններում խփած գնդակների քանակով ազգային հավաքականի ռեկորդակիր:

25-ամյա հարձակվողը չորս գոլ ունի իր ակտիվում Եվրո-2020-ի չորս խաղերում: Չեխիայի ազգային հավաքականի ռեկորդը Եվրոպայի առաջնություններում պատկանում է Միլան Բարոշին, ով 2004 թ. մրցաշարում խփեց հինգ գոլ՝ դառնալով Եվրոյի լավագույն ռմբարկու:

1/4 եզրափակչում Չեխիայի ազգային հավաքականը կհանդիպի Դանիայի հետ: Խաղը կկայանա հուլիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: