Նա կիսաստված է. Սաբատինի

«Սալերնիտանայի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին հուզական է արտահայտվել «Ռոմայի» հետ Սերիա Ա-ի խաղում կրած պարտությունից հետո (1:2):

Հատկանշական է, որ ավելի վաղ Սաբատինին աշխատել է «Ռոմայի» մարզական տնօրենի պաշտոնում։

«Ռոմայի և խաղի արդյունքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ ես ֆուտբոլային և սպորտային տեսանկյունից բավականին տհաճ բաներ տեսա:

Մոուրինյոն կասի, որ չգիտի, թե ով եմ ես, և որ ես ոչ մի տիտղոս չեմ նվաճել։ Ճիշտ է, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Հռոմի խաղադաշտում տեղի ունեցած որոշ իրադարձություններ անընդունելի են։ Օրինակ՝ ինչո՞ւ է ամբողջ պահեստայինների նստարանը ոտքի կանգնում ու խաղադաշտ մտնում ամեն մրցավարի որոշումից հետո։ Ես գիտեմ, որ մենք «Սալերնիտանա» ենք, ինչը նշանակում է, որ պետք է պարտվենք։ Բայց ես կնախընտրեի, որ այդ ամենն այլ կերպ աշխատեր։

Ներողություն եմ խնդրում Մոուրինյոյից նրա փառահեղ անունը հիշատակելու համար։ Նա կիսաստված է։ Ես գիտեմ, թե ով եմ և ինչ արժեմ, բայց երբեք չեմ հասնի նրա մակարդակին։ Գիտեմ, որ ես երբեք չեմ շահել տարբեր մրցանակներ, ինչպես նա, բայց ես լուրջ մարդ եմ: Իսկապես բարկացել եմ այս պահին, ուստի կներեք: Հիմա այլ բառեր չեմ գտնում», – մեջբերում է Romapress-ը Սաբատինիին DAZN-ին հղումով: