Ջոկովիչը հիմար է. նա կարող է զրկվել պատմության մեծագույնը լինելու կոչումից. Ռիոս

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարսելո Ռիոսը Նովակ Ջոկովիչին հիմար է անվանել։ Չիլիացին մեկնաբանել է այն, որ սերբը բաց է թողնում մրցաշարերը, քանի որ չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Նա հիմար է, պատվաստանյութի պատճառով կկորցնի պատմության մեծագույնը լինելու կոչումից։ Սկզբում ես էլ չէի ուզում պատվաստվել, բայց հետո ստիպված եղա, որպեսզի կարողանամ ճանապարհորդել։

Ես չգիտեմ, թե ինչ է նա մտածում, բայց հիմարների թագավորը պետք է լինել` պատվաստանյութի պատճառով երբևէ մեծագույնը լինելու համար պայքարից: Միգուցե սկզբում վախենում էր, բայց հիմա արդեն մեծամտություն է»,- Ռիոսի խոսքերն է հաղորդում latercera.com-ը: