Ես ունեմ նրա համարը, բայց չեմ զանգում. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» դեմ խաղից հետո խոսել է Յուրգեն Կլոպի մասին.

Պրեմիեր լիգայի խաղում` «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի (2:2) խաղաց մերսիսայդյան ակումբի հետ։

«Ես չգիտեմ, արդյոք Յուրգենը հարգում է ինձ, բայց Յուրգենը պետք է իմանա, որ ես իրեն շատ եմ հարգում։ Նա ինձ ավելի լավը դարձրեց:

Նրա թիմը միշտ մեր կողքին է, նրանք միշտ ագրեսիվ են։ Մենք ընկերներ չենք և երբեք իրար չենք տեսնում։ Ես ունեմ նրա համարը, բայց չեմ զանգում։

Ես հարգում եմ նրան, բայց նա գիտի, որ հաջորդ շաբաթ օրը կփորձեմ հաղթել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն::

Շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» կմրցեն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում։