Միայն մեկ ֆուտբոլիստ թոփ 5 լիգայում ունի նման ցուցանիշ, ինչպես Դեմբելեն

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն գոլային փոխանցումներով հավասարվել է Լիոնել Մեսսիին 2022 թվականին։

Ֆրանսիացի կիսապաշտպանը մեկ գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայում «Բարսելոնայի»՝ «Լևանտեի» դեմ խաղում (3:2):

Դեմբելեն այս տարի կատարել է ինը գոլային փոխանցում՝ լավագույնը Եվրոպայի թոփ 5 լիգաներում՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ մեկտեղ, որը նույնպես 9 փոխանցում է կատարել 2022 թվականին: