Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուսները․ Սիմեոնե

Դիեգո Սիմեոնեն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հասցեին քննադատությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

Մադրիդցիների գլխավոր մարզիչը մեկնաբանել է այն կարծիքը, թե իր թիմը չափազանց պաշտպանողական խաղ է ցուցադրում.

«Մենք չենք կարող գնահատել ուրիշների կարծիքը։ Պետք է կենտրոնանանք Լա լիգայի հաջորդ խաղի վրա։ Շաբաթ օրը մենք ունենք մրցակից [Մալյորկան], ով մեզ նման միավորների խիստ կարիք ունի: Մեզ բարդ հանդիպում է սպասվում խաղադաշտում, որտեղ միշտ դժվար է խաղալը։

Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուսները: Ամեն մեկն ունի իր կարծիքը, որը պետք է հարգել։ Մենք կմնանք խոնարհ և կշարունակենք աշխատել «Ատլետիկոյի» բարօրության համար»,- մեջբերում է Սիմեոնեին Marca-ն։