Ռիբերին ասել է՝ որ հատկանիշներն են բնորոշ և՛ Լևանդովսկուն, և՛ Վլահովիչին

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով այժմ հանդես է գալիս «Սալերնիտանայում», կիսվել է իր նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկու և «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի մասին կարծիքով, ում հետ նա խաղացել է «Ֆիորենտինայում»։

«Ռոբերտը խաղացող է, ով ամեն օր քրտնաջան և արդյունավետ է աշխատում: Նրա գոլերի հետևում կանգնած է ոչ միայն տաղանդը, այլև մեծ պրոֆեսիոնալիզմը։ Նա ռոբոտ է։ Նա չեմպիոն է և արժանի էր ստանալ «Ոսկե գնդակը» 2021 թվականին։

Ի՞նչ հատկանիշներ են բնորոշ և՛ Լևանդովսկուն, և՛ Վլահովիչին: Իհարկե, դա ուժն է և մտածելակերպը: Ինչպես բոլոր չեմպիոնները, Դուշանը աշխատասեր է և երբեք չի հանձնվում:

Նա շարունակում է նույն կերպ աշխատել մարզումների ժամանակ, որպեսզի ամեն օր ավելի լավը դառնա։ Դուշանը երիտասարդ է, բայց հիանալի տաղանդ ունի»,- ասել է Ռիբերին Tuttosport-ին տված հարցազրույցում: