Ալվեշը ընտրություն է կատարել Մբապեի և Հոլանդի միջև

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ կնախընտրեր ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի փոխարեն։

«Ես չէի ծախսի Հոլանդի վրա ողջ գումարը: Մբապեի դեպքում՝ այո, Հոլանդի համար՝ ոչ։ Ես մարզական տնօրենը չեմ, բայց հույսը կդնեի Մբապեի վրա։ Նա կարծես ավելի կատարյալ խաղացող է բոլոր առումներով:

Եթե ​​պատրաստվում եք մեծ գումարներ ծախսել, ապա դա պետք է անեք ճիշտ ձևով։ Եթե ​​ամեն ինչ ինձնից կախված լիներ, ես կընտրեի Կիլիանին»,- Ալվեշի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Հոլանդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: