Սալահը խոսել է Լիվերպուլի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հարկ է համարել պարզաբանում տալ ակումբի հետ բանակցությունների վերաբերյալ։ Սալահի խոսքերով, գործարքի շուրջ առաջընթաց կա, սակայն, դեռ վաղ է խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին։

«Կարող եմ ասել, որ շատ բաներ կան, որոնց մասին մարդիկ չգիտեն, բայց նրանք խոսում են։ Ես չեմ ուզում եսասեր լինել և խոսել պայմանագրի մասին, երբ «Լիվերպուլը» մրցաշրջանի ամենակարևոր փուլում է։

Ես չեմ կարող ասել այո կամ ոչ: Բոլորը գիտեն, որ ես շատ պրոֆեսիոնալ մարդ եմ։ Ես առաջինն եմ, ով գալիս է, իսկ վերջինը՝ որ գնում է մարզումներից։ Կենտրոնացած եմ թիմի վրա և ամեն ինչ կանեմ տիտղոսներ նվաճելու համար»,- մեջբերում է Սալահին Sky Sports-ը:

Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: