Դիբալայի տրանսֆերային մրցավազքին միացել է ևս մեկ ակումբ

Ըստ իտալական Corrieredellosport-ի՝ Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել «Նյուքասլ»։ Համենայն դեպս, ակումբը հարձակվողին առաջարկ կանի։

Ֆինանսական առումով «Նյուքասլը» խնդիրներ չի ունենա։ Ըստ աղբյուրի՝ հարցը միայն սպորտային բաղադրիչն է։

Դիբալան մեծ պահանջարկ ունի Եվրոպայի թոփ-ակումբների շրջանում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Տոտենհեմը», «Արսենալը» և այլ թիմեր։

Արգենտինացին չի պայմանավորվել «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի շուրջ և կհեռանա իտալական ակումբից այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Դիբալան նվազագույնը ցանկանում է ստանալ 10 միլիոն եվրո աշխատավարձ։