Սալահը Ռեալի համար ավելի օգտակար կլինի, քան Լևանդովսկին. Կամբիասո

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբիասոյի կարծիքով «Ռեալին» պետք է ոչ թե հարձակվող, այլ աջ եզրային հարձակվող։
«Հիմա «Ռեալին» պետք է եզրային հարձակվող, ոչ թե կենտրոնական հարձակվող: Վինիսիուսն այնտեղ է, ճիշտ է, բայց մյուս եզրում ինչ-որ մեկը բացակայում է, քանի որ Ազարը ձախողվել է, և Բեյլն այլևս այն չէ, ինչ նախկինում էր: Սալահն այսօր ավելի օգտակար կլիներ, քան Լևանդովսկին»,- ասել է արգենտինացի նախկին ֆուտբոլիստը:

Սալահն ու Լևանդովսկին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են հեռանալ համապատասխանաբար` «Լիվերպուլից» և «Բավարիայից»: