Էվրան նշել է այս պահին աշխարհի լավագույն 9 համարին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային անվանել է աշխարհի լավագույն 9 համարը։

«Կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստն իր սոցիալական ցանցում Բենզեմայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։ Էվրան գրել է, որ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողին համարում է աշխարհի լավագույն «իննյակը»։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման եվրոպական թոփ 5 առաջնությունների առաջատարն է «գոլ + փոխանցում» համակարգով։ Ֆրանսիացին վաստակել է 50 միավոր։ «Արքայական ակումբի» հարձակվողն այս մրցաշրջանում դարձել է 37 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսիի» դեմ, Կարիմ Բենզեման դարձավ հեթ-տրիկի հեղինակ։