Կյելինի․ Մտածել, թե Բելգիան միայն Լուկակուն է, վիրավորական է նրա թիմակիցների համար

Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին․

«Մենք ցանկանում ենք հաջողության հասնել, ցանկանում ենք հասնել մեր վերջնական նպատակին։ Հպարտ ենք, որ իտալացի ենք, ինչպես նրանք են հպարտանում, որ բելգիացի են։ Մեզանից յուրաքանչյուրը կփորձի իր հավաքականին հնարավորինս վեր բարձրացնել։

Մանրուքները վճռորոշ նշանակություն կունենան։ Մենք բոլորս հարգում ենք Լուկակուին «Ինտերում» անցկացրած իր տպավորիչ մրցաշրջանի համար, բայց մտածել, թե Բելգիան միայն Լուկակուն է, վիրավորական կլինի իր թիմակիցների համար։ Նրանք այնքան հզոր խաղացողներ ունեն։

Թե՛ ես, թե՛ Լուկակուն այսօր լավ կքնենք»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Բելգիայի և Իտալիայի հավաքականների միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 2-ին, Մյունխենում և կմեկնարկի ժամը 23։00-ին։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: