Աֆրիկայում Պուտինին սիրում են. Դինամոյի հարձակվող

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Քլինթոն Նժիե խոսել է իր հայրենիքում՝ Կամերունում, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին։

«Դրսում Ռուսաստանի մասին կարծրատիպեր կան։ Հաճախ Ռուսաստանի մասին լրիվ սխալ պատկերացում կա։ Փորձում եմ կիսվել ամենադրական տպավորություններով, և օբյեկտիվորեն ասում եմ՝ Ռուսաստանը աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է, Մոսկվան՝ ամենագեղեցիկ քաղաքներից։

Պուտինին Կամերունում, Աֆրիկայում և եվրոպական երկրներում, որտեղ ես խաղացել եմ, շատ են սիրում: Մարդկանց դուր է գալիս երկիրը ղեկավարելու նրա ձևը:

Շատերը դեռ կարծում են, որ Ռուսաստանում միշտ շատ ցուրտ է։ Բացատրում եմ՝ կա ձմեռ, բայց նաև ամառ, և հետո կարող է շատ շոգ լինել»,- Նժիեի խոսքերն է մեջբերում Sport24-ը։